Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Էրեբունի-Երևան» նկարահանդեսում

«Էրեբունի-Երևան» նկարահանդեսում
20.07.2018 | 10:20

Հուլիսի 6-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում բացվեց «Էրեբունի-Երևան» հանրապետական ցուցահանդեսը՝ նվիրված քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Ցուցահանդեսը եզակի էր և՛ նշանակությամբ, և՛ ներկայանալիքով: Գեղանկար, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գրաֆիկական ստեղծագործություններ: Շուրջ 70 հեղինակի մոտ 80 աշխատանք էր ներկայացված, հիմնականում թեմայի շուրջ, նաև հեղինակների նախընտրած գործեր, ի նվիրում հոբելյանական ցուցահանդեսի: Ավանդույթի համաձայն, նկարիչների միության արվեստաբանական բաժինը անմասն էր ցուցահանդեսից: Մեկ այլ տխրահռչակ ավանդույթով մամուլը մնաց անտարբեր այս աննախադեպ միջոցառման նկատմամբ, որով մեկնարկեցին հոբելյանական միջոցառումները: (Նկարահանդեսը լուսաբանեցին «Շողակաթ» հեռուստաալիքը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, ահա նաև «Իրատես» թերթը): Առանձնացնեմ այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք առավել տպավորեցին տողերիս հեղինակին: Անատոլի Ավետյան՝ «Էրեբունի-2800», Սեդա Բեքարյան՝ «Կոնդ», Իգոր Պրոմ՝ «Ձմեռ. Կասկադ», Մարո Սարգսյան՝ «Խելագարություն», Նիկոլայ Մանուկյան (Նիկօ)՝ «Քաղաքի անկյուն», Խաչատուր Ազիզյան՝ «Իմ Երևանը», Արմեն Աթայան՝ «Հին Երևան», Յուրի Եղիազարյան՝ «Գիշերային Երևան», Գերասիմ Շահվերդյան՝ «Երևանցին», Արտաշես Քեշիշյան՝ «Ազատություն», Նունե Թումանյան՝ «Զարթոնք»:


Ոչ այնքան զվարթասիրտ ավելացնեմ, որ դարձյալ ավանդույթին տուրք տալով, ցուցահանդեսին չներկայացան պատկան կառույցների ներկայացուցիչներ՝ ո՛չ ՀՀ ԱԺ-ի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները (հանձնաժողովի նախագահ՝ Վարդան Բոստանջյան), ո՛չ էլ ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը (նախարար՝ Լիլիթ Մակունց):

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ